Մոսկվայի երեք օդանավակայան վերսկսել է բնականոն աշխատանքը
Ռուսաստան
Մոսկվայի Վնուկովո, Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայանները սեպտեմբերի 3-ին վերսկսել են բնականոն աշխատանքը։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիան։
Օդանավակայաններում թռիչքների սահմանափակումները հանվել են տեղական ժամանակով ժամը 12:30-ին։ Դրանք սահմանվել էին առավոտյան՝ թռիչքների անվտանգության ապահովման նպատակով։
Միևնույն ժամանակ Շերեմետևո օդանավակայանում մասնակի սահմանափակումները դեռ պահպանվում են․ չվերթների ընդունումն ու իրականացումը կատարվում են համաձայնեցված կարգով։
Ավելի վաղ ՌԴ տրանսպորտի նախարարությունը օտարերկրյա ավիաընկերություններին պարզաբանումներ էր ներկայացրել Ռուսաստանի օդային տարածքով թռիչքների վերաբերյալ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վերջին հայտարարություններից հետո։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը