«Մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի»․ Պուտին
Ռուսաստան
Ռուսաստանը պետք է պատրաստ լինի իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում։
«Մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի։ Եվ միայն մեր պատրաստվածությունը բոլոր հնարավոր իրավիճակներին թույլ կտա մեզ վնասել ցանկացողներին հասկանալ, որ ավելի լավ է դա չանել»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ռուսաստանցիները պետք է պատրաստվեն վառելիքի մշտական պակասի։
ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ ներկայում որևէ սցենար չկա, որի դեպքում Ռուսաստանում զորահավաք անցկացնելու անհրաժեշտություն կառաջանա։
Բացի այդ, Պուտինը նշել է, որ ռազմական գործողությունների շարունակման պայմաններում անհրաժեշտ է ամրապնդել երկրի հակաօդային պաշտպանության համակարգը։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը