Լոնդոնում գործարկվել են առաջին ռոբոտաքսիները
Գիտություն և Մշակույթ
Uber-ը Լոնդոնում գործարկել է ինքնավար տաքսիներով ուղևորափոխադրումներ՝ օգտագործելով բրիտանական Wayve ընկերության արհեստական բանականության տեխնոլոգիան։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Լոնդոնը Զագրեբից հետո դարձել է Եվրոպայի երկրորդ քաղաքը, որտեղ Uber-ը ռոբոտաքսիներ է առաջարկում։
Ծրագրի սկզբնական փուլում մեքենայում կլինի լիցենզավորված մասնագետ, որը կհետևի ինքնավար համակարգի աշխատանքին։ Ամբողջությամբ առանց վարորդի երթևեկությունը նախատեսվում է գործարկել ավելի ուշ՝ անհրաժեշտ թույլտվությունները ստանալուց հետո։
UberX, Uber Comfort կամ Uber Electric պատվիրող ուղևորներին համակարգը կարող է առաջարկել Wayve-ի տեխնոլոգիայով աշխատող Ford Mustang Mach-E՝ առանց լրացուցիչ վճարի։ Մեկնարկային փուլում Լոնդոնի փողոցներում կաշխատի 20-ից պակաս նման մեքենա։
Wayve-ի մշակած AI Driver համակարգը սովորում է վարելու փորձից և, ընկերության պնդմամբ, կարող է հարմարվել նոր ճանապարհներին, մեքենաներին, եղանակային պայմաններին և տարբեր քաղաքների երթևեկությանը։ Uber-ը Wayve-ի հետ համագործակցում է 2024 թվականից և ներդրում է կատարել ընկերությունում՝ տեխնոլոգիան հետագայում այլ շուկաներում ևս կիրառելու նպատակով։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը