ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները Սյունիքում քննարկել են TRIPP-ի իրականացումն ու տնտեսական հնարավորությունները
Արտաքին Քաղաքական
ՀՀ և ԱՄՆ համատեղ պատվիրակությունը այցելել է Սյունիք՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» (TRIPP) ծրագրի իրականացման հարցերը քննարկելու նպատակով։
Գորիսում, Կապանում և Մեղրիում հանդիպումներ են անցկացվել համայնքների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են տարածաշրջանային կապերի ընդլայնման և հատկապես Սյունիքի համար նոր տնտեսական հնարավորությունների ստեղծման հեռանկարները։
Հանդիպումներին մասնակցել են ՀՀ ԱԳՆ և միջազգային առևտրի ոլորտի ներկայացուցիչներ, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, ԱՄՆ Պետքարտուղարության ավագ խորհրդական Ջոն Ասքոնասը և ամերիկյան AECOM ինժեներական ընկերության ներկայացուցիչները։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը