Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Արտաքին Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին սերտ համագործակցության և Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար։ Նա ընդգծել է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատումն ու տարբեր ոլորտներում համագործակցության խորացումը։
Դըկոտինյին ևս շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ համատեղ աշխատանքի և աջակցության համար՝ համոզմունք հայտնելով, որ երկկողմ համագործակցությունը կշարունակի ընդլայնվել։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգային հարցերին։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը