Տիմատիի սիրելին սափրել է մեկ տարեկան դստեր մազերը և կոշտ պատասխանել քննադատություններին
Հասարակություն
Ռուս ռեփեր Տիմատիի (Թիմուր Յունուսով) սիրելին՝ մոդել Վալենտինա Իվանովան, ամբողջությամբ սափրել է իրենց մեկ տարեկան դստեր՝ Էմմայի մազերը։ Նա կադրերը հրապարակել է սոցցանցում, ինչից հետո օգտատերերի մի մասը քննադատել է նրա որոշումը։
Իվանովան պատասխանել է քննադատություններին՝ նշելով, որ երեխայի մազերը չի սափրել՝ դրանց կառուցվածքը փոխելու ակնկալիքով։ «Կարծում եք՝ հույս ունեմ, որ մազերի կառուցվածքը կփոխվի։ Կարող եմ հիասթափեցնել ձեզ․ այն, ինչ գեներով է պայմանավորված, հնարավոր չէ փոխել։ Նախ ուսումնասիրեք, հետո քննադատեք»,- գրել է մոդելը։
Վալենտինա Իվանովան և Տիմատին դուստր են ունեցել 2025 թվականի օգոստոսի 2-ին։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը