Ռուսաստանը երբեք չի վազի Եվրոպայի հետևից՝ խնդրելով և աղաչելով վերացնել պատժամիջոցները. Լավրով
Աշխարհ
Ռուսաստանը երբեք չի վազի Եվրոպայի հետևից՝ խնդրելով և աղաչելով վերացնել պատժամիջոցները՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում:
«Նման վարքագիծն ամենևին էլ ՌԴ-ի գենետիկ կոդում չէ, երկիրն ունի հպարտություն»,- նշել է Լավրովը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք պատեր չի կառուցել և չի տարանջատվել Եվրոպայից, եվրոպական երկրներն են նման որոշում կայացրել:
Միևնույն ժամանակ՝ ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Մոսկվան բավական ընկերներ և գործընկերներ ունի, որոնք պատրաստ են ազնիվ համագործակցել:


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը