Մեդվեդևը Գերմանիային կոչ է արել Ռուսաստանի հետ առճակատման չգնալ
Աշխարհ
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Գերմանիայի իշխանություններին խորհուրդ է տվել Ռուսաստանի նկատմամբ ավելի հավասարակշռված քաղաքականություն վարել և չփորձել ուղիղ առճակատման գնալ Մոսկվայի հետ։
«Կարծում եմ՝ նրանք պետք է ուշքի գան և շատ ավելի հավասարակշռված քաղաքականություն վարեն, այլ ոչ թե փորձեն ուղիղ առճակատման մեջ մտնել մեր երկրի հետ»,- RT-ին ասել է Մեդվեդևը։
Նրա պնդմամբ՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և նրա կառավարության որոշ ներկայացուցիչներ գնում են Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները մոռացության տալու ճանապարհով։
«Ներկայիս դաշնային կանցլերը և նրա աշխատակիցները, ըստ էության, շարունակում են իրենց նախորդների տխուր գործը»,- հայտարարել է Մեդվեդևը։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը