ԱՄՆ-ը հետաքննում է Իրանում հարսանիքին հասցված հարվածը
Աշխարհ
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հետաքննում է Իրանում հարսանիքի ժամանակ տեղի ունեցած ավերիչ հարվածը։ Axios-ի տվյալներով՝ ուսումնասիրվում են անօդաչու թռչող սարքերի տեսագրությունները և թիրախի ընտրության գործընթացը։
ԱՄՆ պաշտոնյաների պնդմամբ՝ հարվածի թիրախը եղել է այդ տարածքում գտնվող կապի աշտարակը, որն օգտագործվել է ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական նպատակներով։
Հարվածի հետևանքով, ըստ Իրանական Կարմիր մահիկի, 5 մարդ զոհվել է, ևս 67-ը՝ վիրավորվել։
Միևնույն ժամանակ, Reuters-ի վերլուծությունը նշում է, որ վնասների բնույթը կարող է վկայել ԱՄՆ զինամթերքի ուղիղ հարվածի մասին, ինչը լրացուցիչ հարցեր է առաջացրել միջադեպի վերաբերյալ։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը