Թուրքիայում հետաքննություն է սկսվել Ահմեթ Դավութօղլուի դեմ՝ Էրդողանին «վիրավորելու» մեղադրանքով
Աշխարհ
Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի նախկին վարչապետ և ԱԳ նախարար, «Գելեջեք» («Ապագա») կուսակցության հիմնադիր և նախագահ Ահմեթ Դավութօղլուի նկատմամբ։
Ըստ Ermenihaber.am-ի՝ գործը հարուցվել է Թուրքիայի քրեական օրենսգրքի 299/1 հոդվածով՝ սոցիալական ցանցերում նախագահի հասցեին «վիրավորական» հայտարարություններ կատարելու համար։
Դավութօղլուն հայտարարել էր, որ եթե ինքը չառարկեր իշխանությունների գործողություններին, ապա չէր կորցնի վարչապետի պաշտոնը։ Նա նաև մեղադրել է իշխանություններին միլիարդներ կուտակելու, հարազատներին հարստացնելու և Թուրքիան «հինգ կապալառուների ձեռքը հանձնելու» մեջ։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը