«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Բաքվի դատարանը հանցավոր նախաձեռնություն է որակել․ Սահակյան
Աշխարհ
Բաքվի դատարանը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը որակել է որպես հանցավոր, իսկ մրցանակի դափնեկիրներին՝ հանցավոր խմբավորման անդամներ։ Այս մասին Երևանում ասուլիսի ժամանակ հայտարարել է Սիրանուշ Սահակյանը։
Նրա խոսքով՝ «Ավրորայի» դափնեկիրների թվում եղել են հայտնի հասարակական գործիչներ, բժիշկներ և ակտիվիստներ, այդ թվում՝ Իրաքի քաղաքացի, որին Բաքուն մեղադրել է քուրդ վարձկանների ֆինանսավորման մեջ։
Սահակյանի խոսքով՝ Բաքուն հանցավոր է համարում նաև Արցախի հետ ցանկացած կապ, իսկ Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի պետական նախարարի պաշտոնը զբաղեցնելու հանգամանքով նրան վերագրել է անձնական պատասխանատվություն Արցախի հակամարտության ընթացքում տեղի ունեցած մարդկային կորուստների համար։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը