Սահակյան․ Բաքվում պահվող հայ գերիները լիակատար մեկուսացման մեջ են
Հասարակություն
Բաքվում պահվող հայ գերիները զրկված են արտաքին աշխարհի հետ կապից և գտնվում են լիակատար մեկուսացման պայմաններում։ Այս մասին հայտարարել է նրանց շահերի ներկայացուցիչը ՄԻԵԴ-ում՝ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Նրա խոսքով՝ գերիները չեն հանդիպում հարազատներին, հյուպատոսական աշխատակիցներին, անկախ բժիշկներին, փաստաբաններին և Կարմիր խաչի ներկայացուցիչներին։ Նրանց սահմանափակված է անգամ զբոսանքի իրավունքը։
Արտաքին աշխարհի հետ միակ կապը հեռախոսազանգերն են։ Սահակյանի փոխանցմամբ՝ նրանցից երեքը կարող են զանգահարել 40 օրը մեկ, իսկ մյուսներին թույլատրվում է շաբաթական մեկ անգամ զանգահարել հարազատներին։ Զանգերը վերահսկվում են և կարող են ընդհատվել զրույցի ցանկացած պահին։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը