Կառավարությունը 1.47 մլրդ դրամ է ուղղում կրթական հաստատությունների շինարարությանն ու գույքին
Հայաստան
Կառավարության որոշմամբ՝ 2026 թվականի պետական բյուջեում կկատարվի 1 մլրդ 473.4 մլն դրամի վերաբաշխում՝ կրթական և մարզական հաստատությունների շինարարության, նախագծման ու գույքային ապահովման նպատակով։
Միջոցներից շուրջ 451.3 մլն դրամը կուղղվի շինարարական աշխատանքներին, 20.4 մլն դրամը՝ նախագծանախահաշվային փաստաթղթերին, իսկ շուրջ 1 մլրդ դրամը՝ գույքի ձեռքբերմանը։
Մասնավորապես, 350.5 մլն դրամով կավելացվի Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի կառուցման ֆինանսավորումը, իսկ 100.8 մլն դրամ կհատկացվի Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ըմբշամարտի մարզադահլիճի վերակառուցմանը։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը