Նեպալում գնահատել են ավերիչ ջրհեղեղի պատճառած վնասը
Աշխարհ
Նեպալում ավերիչ ջրհեղեղի հետևանքով պատճառված վնասը գնահատվել է առնվազն 2,56 միլիարդ դոլար։ Այս մասին Reuters-ին հայտնել է երկրի Աղետների ռիսկի նվազեցման և հետևանքների վերացման ազգային վարչության ղեկավար Դհարմա Ռաջ Ուպրետին։
Միայն վերականգնման առաջին փուլի համար կպահանջվի մոտ 2,5 միլիարդ դոլար։ Առաջիկա չորս ամիսներին իշխանությունները նախատեսում են վերականգնել ճանապարհները, ստեղծել ժամանակավոր կացարաններ, ինչպես նաև տուժած շրջաններն ապահովել խմելու ջրով և էլեկտրաէներգիայով։
Ավերիչ ջրհեղեղը Նեպալում սկսվել է օգոստոսի 26-ին։ Հատկապես տուժել են Ռասուվա և Նուվակոտ շրջանները, որտեղ ջրի հոսքերը քշել են տներ ու կամուրջներ և հեղեղել ճանապարհները։ Հաղորդվող տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 1287-ի, իսկ ավելի քան 5 հազար մարդ համարվում է անհետ կորած։
Աղետի հնարավոր պատճառներից են նշվում երկրաշարժից հետո առաջացած ձնահյուսը և Լանգտանգ Լիրունգ գագաթի լեռնալանջի մի մասի փլուզումը։ Արբանյակային պատկերները ցույց են տվել, որ միլիոնավոր տոննա քարեր և սառցաբեկորներ են թափվել նեղ հովիտ՝ առաջացնելով հսկայական հոսք։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը