Մոսկվայի դատարանն արգելել է բնակարան վարձակալության հանձնել միայն սլավոններին
Ռուսաստան
Մոսկվայի դատարանն արգելել է տարածել բնակարանների վարձակալության հայտարարություններ՝ «միայն սլավոնների համար» նշումով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով դատական գործի նյութերին։
Գործում ներկայացված է եղել երեք հայտարարություն, որոնք հրապարակվել էին համատեղ բնակարան վարձակալելու համար հարևաններ գտնելու ծառայությունում։ Դատարան դիմած դատախազը «միայն սլավոնների համար» պահանջը գնահատել է որպես էթնիկ պատկանելության հիմքով խտրական սահմանափակում։
Դատարանը համաձայնել է դատախազի դիրքորոշման հետ՝ նշելով, որ ազգային կամ այլ պատկանելության հիմքով բացառիկության, գերազանցության կամ թերարժեքության քարոզը համարվում է ծայրահեղական գործունեության դրսևորում։
Ավելի վաղ Մոսկվայի մեկ այլ դատարան նմանատիպ որոշում էր ընդունել «սլավոնական ազգության վարձակալների համար» ձևակերպմամբ հայտարարության վերաբերյալ։ Արգելքի տակ են հայտնվել նաև «միայն սլավոնների համար» և «միայն մուսուլմանների համար» ձևակերպումները։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը