Գիտնականները ուղեղի ազդանշաններում հայտնաբերել են բառերի «հետքերը»
Գիտություն և Մշակույթ
Հարավային դաշնային համալսարանի գիտնականները մշակել են մեթոդ, որը թույլ է տալիս ուղեղի ազդանշանների միջոցով ճանաչել մարդու մտքում արտասանվող որոշ բառեր՝ առանց դրանք բարձրաձայնելու։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Data գիտական ամսագրում։
Գիտնականներին հաջողվել է էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի (ԷԷԳ) միջոցով տարբերակել վեց հրահանգների՝ «վերև», «ներքև», «ձախ», «աջ», «առաջ» և «հետ» բառերի հետ կապված ուղեղային ակտիվության առանձնահատուկ պատկերները։ Փորձին մասնակցել է 22 մարդ՝ 12 ռուսախոս և 10 իսպանախոս։
Ներկայում համակարգը ուղեղի ազդանշանները ճանաչում է մոտ 78% ճշգրտությամբ։ Հետագայում գիտնականները նախատեսում են բառապաշարը վեց բառից հասցնել մի քանի տասնյակի, իսկ ճանաչման ճշգրտությունը՝ մինչև 90%։
Մշակման հիմնական նպատակն է ստեղծել «ուղեղ-համակարգիչ» ինտերֆեյսներ այն մարդկանց համար, որոնք ծանր հիվանդությունների պատճառով չեն կարող խոսել կամ շարժվել։ Ապագայում նման տեխնոլոգիաները կարող են թույլ տալ միայն մտքի միջոցով հրահանգներ տալ սարքերին կամ տեքստ գրել։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը