Վարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում մի շարք լուրջ խնդիրներ է արձանագրել Դատարանը Oragir News-ից և Հայկ Դեմոյանից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել Արայիկ Հարությունյանից Ազգային ժողովը հոկտեմբերի 12-ին կգումարի արտահերթ նիստ Ադրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխան Հայաստանի երկու բռնցքամարտիկ հաղթեց մոլդովացի մրցակիցներին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ Փաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. Քոչարյան Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական է Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը. Քոչարյան Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների նիստին 

Ստուգումների քանակը նվազել է 29%-ով, հայտնաբերված պարտավորությունները կազմել են 33․9 մլրդ դրամ. ՊԵԿ

Տնտեսություն

Պետական եկամուտների կոմիտեն, կարևորելով համալիր հարկային ստուգումների իրականացումը ոչ միայն որպես հարկային պարտավորությունների վերահսկողության, այլև՝ հարկային կարգապահության բարձրացման և հարկ վճարողների կողմից օրենքով սահմանված պարտավորությունների կամավոր ու պատշաճ կատարման խթանման գործիք, ներկայացնում է․

2026 թ․ առաջին կիսամյակում իրականացված համալիր հարկային ստուգումների արդյունքները

2026 թվականի առաջին կիսամյակում իրականացվել է 218 համալիր հարկային ստուգում, որի արդյունքում հայտնաբերվել է 33․9 մլրդ դրամի հարկային պարտավորություն։ Մասնավորապես, 72 ստուգման  արդյունքում կազմվել է ստուգման ակտ՝ ընդհանուր առմամբ առաջադրելով 15․7 մլրդ դրամի հարկային պարտավորություն, իսկ 218 ստուգման 178 դեպքով՝  հարկ վճարողների 81․6 տոկոսը ներկայացրել են ճշտված հարկային հաշվարկներ և բյուջե են հաշվեգրվել 17․6 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ։

Նվազել են համալիր հարկային ստուգումների քանակները

2025 և 2026 թվականների առաջին կիսամյակների արդյունքներով իրականացված համալիր հարկային ստուգումների քանակը նվազել է 89-ով կամ 29%-ով, մինչդեռ ստուգման ակտերով առաջադրված գումարների մասով արձանագրվել է 165% աճ, իսկ ճշտված հաշվարկների ներկայացման մասով գումարային 34% աճ։ Կամ, որ նույնն է առաջին կիսամյակների արդյունքներով իրականացված համալիր հարկային ստուգումների քանակը նվազել է 1/3-ով, մինչդեռ ստուգման ակտերի մասով արձանագրված իրավախախտումներն ավելացել են 1․65 անգամ, ճշտումների մասով՝ 1/3-ով։ 2025 թվականի հունվար-հունիս ամիսներին հայտնաբերված իրավախախտումներով ստուգումների քանակը կազմել է 271, որն իրականացված ստուգումների 88%-ն, իսկ 2026 թվականի նույն ժամանակահատվածում հայտնաբերված իրավախախտումներով ստուգումների քանակը կազմել է 198 կամ, որ նույնն  է՝ ընդհանուր ստուգումների 91%-ը։ Ավելացել է ստուգումներով հայտնաբերումների տեսակարար կշիռը։

Բարելավվել է համալիր հարկային ստուգումների  արդյունավետությունը

2026 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշներով բարելավվել է հարկային մարմնի նախաձեռնած համալիր հարկային ստուգումների  արդյունավետությունը՝ դարձնելով դրանք առավել թիրախային։ Տնտեսվարողների ռիսկայնությունը որոշող չափանիշների հիմքով իրականացվել է 121 ստուգում, որի արդյունքում հայտնաբերվել է 19․1 մլրդ դրամի իրավախախտում, որից 16․2 մլրդ դրամը ճշտված հաշվարկներով վերականգնվել է բյուջե, մինչդեռ 2025 թվականի առաջին կիսամյակի տարեկան ծրագրի շրջանակում իրականացված 215 ստուգման արդյունքներով հայտնաբերվել է 13․2 մլրդ դրամի իրավախախտում։ Այսպիսով, իրականացված ստուգումների արդյունավետությունն ավելացել է շուրջ 45%-ով՝ վարչարարության 43․7% նվազման պայմաններում։ Արդյունքում մեկ ստուգման միջին արդյունքը կազմված ստուգման ակտերի մասով 2026 թվականի առաջին կիսամյակում աճել է 2025 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ 274%-ով կամ 2․7 անգամ ՝ դառնալով 72․3 մլն դրամ, իսկ ներկայացված ճշտված հաշվարկների մասով՝ 88%-ով՝ դառնալով 80․8 մլն դրամ:

Ավելացել է իրավապահ մարմինների որոշումներով կատարված մեկ ստուգման միջին արդյունքը

2026 թ․ հունվար-հունիս ամիսներին՝ իրավապահ մարմինների կողմից ուղարկված որոշումների հիման վրա, իրականացվել է 97 ստուգում, որի արդյունքում հայտնաբերվել է ընդամենը 14․8 մլրդ դրամի խախտում, որից՝ 12․8 մլրդ դրամն առաջադրվել է ստուգման ակտով, մինչդեռ 2025 թվականի նույն ժամանակահատվածում միևնույն հիմքով իրականացված ստուգումներով հայտնաբերվել է 8․2 մլրդ դրամի գումար, որից 4․5 մլրդ դրամը՝ ստուգման ակտով։

Իրականացված ստուգումների արդյունքներն ըստ ոլորտների

Մասնավորապես, առավել խոշոր խախտումներ հայտնաբերվել են հետևյալ ոլորտներում․

բնակելի և հասարակական շենքերի շինարարության ոլորտում գործող ընկերություններից 16-ի մոտ իրականացված համալիր հարկային ստուգման արդյունքում հայտնաբերվել է 2.5 մլրդ դրամի իրավախախտում, ինչը նախորդ տարի նույն ոլորտում իրականացված հսկողական միջոցառման ցուցանիշը գերազանցում է ավելի քան 1 մլրդ դրամով, միաժամանակ, հայտնաբերված իրավախախտման գերակշիռ մասը՝ 2․3 մլրդ դրամը, ճշտված հաշվարկներով վերականգնվել է պետական բյուջե։

Պարենային ապրանքների արտադրության ոլորտում գործող 13 տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել է շուրջ 1․6 մլրդ դրամի խախտում։ Միաժամանակ, մանրածախ և մեծածախ առևտրով զբաղվող ընկերություններում իրականացվել է 102 ստուգում, որի արդյունքում  հայտնաբերվել է 11.1 մլրդ դրամի  խախտում։

Շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեություն իրականացնող 2 տնտեսվարողների մոտ հայտնաբերվել է 7․2 մլրդ դրամի իրավախախտում, որը ճշտված հաշվարկներով ամբողջությամբ վերականգնվել է պետական բյուջե։

Լուծարային և վերակազմակերպումների համալիր ստուգումների արդյունքները

2026 թվականին իրականացվել է 148 լուծարային և վերակազմակերպումների համալիր ստուգում, որի արդյունքում հայտնաբերված հարկային իրավախախտումները նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ աճել են 185%-ով կամ, որ նույնն է՝ 1․9 անգամ։

Կարևոր է հիշել, որ օրինապահ գործունեությունը յուրաքանչյուր հարկ վճարողի ներդրումն է՝ արդար մրցակցային միջավայրի ձևավորման, ստվերային շրջանառության նվազեցման, ինչպես նաև երկրի տնտեսական կայունության ապահովման գործում։

Ինֆոգրաֆիկա՝ համալիր հարկային ստուգումների ցուցանիշները։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթԵվրահանձնակատար Շուիցան կոչ է արել ԵՄ-ին ուժեղացնել պայքարը անօրինական միգրացիայի դեմՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում մի շարք լուրջ խնդիրներ է արձանագրելԴատարանը Oragir News-ից և Հայկ Դեմոյանից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել Արայիկ ՀարությունյանիցBoeing-ը ցանկանում է ստեղծել համակարգ՝ ինքնաթիռները դիտավորյալ վթարներից պաշտպանելու համարԱզգային ժողովը հոկտեմբերի 12-ին կգումարի արտահերթ նիստԱդրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխանՀայաստանի երկու բռնցքամարտիկ հաղթեց մոլդովացի մրցակիցներին և դուրս եկավ քառորդ եզրափակիչՊաղեստինի ընտրական հանձնաժողովը պատրաստ է Ղազայի հատվածում 20 տարվա ընթացքում առաջին ընտրություններն անցկացնելունՓաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվելNBC. ԱՄՆ զինված ուժերը նոր օպերատիվ տարբերակներ են պատրաստում Թրամփի համար ԻրանումԿաշպիրովսկիի որդին վաճառել է իր ամերիկյան տունը վտանգավոր վարձակալների պատճառով Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. ՔոչարյանՌուբիոն Ուկրաինայի հարցի դիվանագիտական ​​կարգավորումը դժվար է համարել Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական էՖրանսիայում բողոքի ցույցերը խաթարել են 375 ավագ դպրոցների աշխատանքը Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը. ՔոչարյանՓաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների նիստինՓաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների»CNN. Նյու Յորքի դատախազները կարող են նոր մեղադրանքներ առաջադրել Մադուրոյի և նրա կնոջ դեմՀաստատված փաստ է, որ Կտրիճ Ներսիսյանը դուստր ունի․ ՓաշինյանԱդրբեջանցի զինվորը հանցագործ է, ինչպես Քոչարյանը և մյուսները․ ՓաշինյանYandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրերԹրամփը հայտարարել է Իրանի հետ հակամարտության անխուսափելի ավարտի մասին11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջ ձեռքին, ուսերին և մեջքին․ տղան տեղափոխվել է ԲԿAP. ԱՄՆ-ում իրականացվել է առաջին մահապատիժը Քրիստա Փայքի միջադեպից հետո Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկԻրանն ու Օմանը Հորմուզի նեղուցի պայմանագիրը կներկայացնեն միջազգային կազմակերպությանը Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք» Ինքը կրակելա, մարդկանց տունա մտել, էդ ամեն ինչը չլիներ, զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին. ՓաշինյանԱդրբեջանի հետ պետք է համագործակցենք ու անհետ կորածների հարցը վերջապես լուծենք․ ՓաշինյանՄարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Վարչապետն՝ իր իշխանության օրոք կատարված բարեփոխումների մասինՓաշինյան․ հանքարդյունաբերողները փորձում են ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնադրամ ստեղծելԹրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Աշխաբադում նախատեսվում են շփումներ Վլադիմիր Պուտինի և Ալիևի հետ. Փաշինյան Ի՞նչ անենք, թողնենք գնանք, բա հետո՞. նոր ուժեր են պետք ԱԺ-ում. ՓաշինյանՎարչապետի դիպլոմ չունենալը անհամատեղելի չի վարչապետի պաշտոնի հետ. ՓաշինյանԻսրայելը մտադիր է փակել Երուսաղեմում գտնվող Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Փաշինյան․ «Հայաստանը ոչ մի բանի չի վերածվի․ ավելի ու ավելի է դառնալու ինքնիշխան պետություն»Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար կվերացվեն էլեկտրոնային վիզայի լրացուցիչ պահանջներըՓաշինյան․ Աշխաբադում Պուտինի ու Ալիևի հետ շփումներ կլինենԹուրքիայում բնակելի շենք է փլուզվել. հնարավոր է, որ փլատակներում մարդիկ կան«Երևանի ավտոբուսը» պարզաբանում է՝ վարորդը ուղևորի վնասվածքի մասին իմացել է միայն բողոքից հետո ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Թորոսյան․ հիփոթեքային աջակցության չափը կդառնա 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից 500 կմ ճանապարհի նորոգումը հասցնու՞մ ենք էս տարի. Փաշինյանը՝ ԽուդաթյանինՓաշինյանի՝ Ռուսաստան այցի ժամկետները դեռ հայտնի չեն․ Պեսկով
Ամենադիտված