Նարիշկինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մոդելավորում է Կալինինգրադի շրջանի շրջափակումը
Համաշխարհային Մամուլ
ՆԱՏՕ-ն զորավարժությունների ընթացքում մոդելավորում է Կալինինգրադի շրջանի հնարավոր շրջափակման սցենարներ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
Նրա խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը վերջերս մի շարք համապատասխան զորավարժություններ է անցկացրել։ Նարիշկինը պնդել է, որ Կալինինգրադի մարզում, Ռուսաստանի հյուսիսարևմտյան և արևմտյան սահմանամերձ շրջաններում տեղակայված ռուսական ուժերը, ինչպես նաև Բալթյան նավատորմը, ունեն «ցանկացած ագրեսիա կանխելու և ցանկացած ագրեսորի պարտության մատնելու բոլոր հնարավորությունները»։
Ավելի վաղ Նարիշկինը հայտարարել էր, որ արևմտյան քաղաքական գործիչները, իր գնահատմամբ, «Արևելքից եկող սպառնալիքի» թեման օգտագործում են ռազմական ծախսերն ավելացնելու համար։ Նա նաև կարծիք էր հայտնել, որ եվրոպական հասարակությունը պատրաստ չէ լայնածավալ ռազմական հակամարտության։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը