Բոսնիա և Հերցեգովինայում աշակերտուհին դանակահարել է երկու աղջկա․ Klix
Աշխարհ
Բոսնիա և Հերցեգովինայի դպրոցներից մեկի բակում 15-ամյա աշակերտուհին երկու 14-ամյա աղջկա է դանակահարել․ երկուսն էլ հիվանդանոցում են։ Այս մասին, հղում անելով տեղական ոստիկանությանը, հայտնել է Klix պորտալը։
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրը Գորյնյա-Տուզլա բնակավայրում։ Դեպքի վայր ժամանած իրավապահները պարզել են, որ աշակերտուհին դանակահարել է 2012 թվականին ծնված երկու աղջկա։ Տուժածներին անհապաղ տեղափոխել են Տուզլա քաղաքի կլինիկական կենտրոն։ Նրանց վիճակը գնահատվում է որպես կայուն, ստացած վնասվածքները կյանքի համար վտանգ չեն ներկայացնում։
Հարձակման մեջ կասկածվողը գտնվում է ոստիկանության հսկողության տակ, իրականացվում է քննություն։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը