Թրամփի մարդիկ Մոսկվա են տանում Ուկրաինայի պատերազմի դադարեցման առաջարկ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և փեսան՝ Ջարեդ Քուշները, Մոսկվա հնարավոր այցի ժամանակ կներկայացնեն Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ առաջարկ։
«Նրանք իրենց հետ պատերազմը դադարեցնելու առաջարկ են տանում»,- լրագրողներին ասել է Թրամփը։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ուիտկոֆն ու Քուշները սեպտեմբերի 5-ին կարող են այցելել Մոսկվա։ Այցը, սակայն, դեռ պաշտոնապես չի հաստատվել։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հնարավոր այցի վերաբերյալ մանրամասներ չի հայտնել՝ նշելով, որ համապատասխան շփումների դեպքում ռուսական կողմը կտեղեկացնի դրանց մասին։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը