«Հրապարակ»․ Նախկին նախագահների հետ կապի մեջ է
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ը գչում է.
Մեր տեղեկություններով, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բավականին հաճախակի հանդիպումներ է ունենում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Նախկին նախագահն ինքն է այցելում Վեհափառին, նրանք առանձնանում են եւ ամեն անգամ մոտ 2 ժամ զրուցում:
Բնականաբար, քննարկում են երկրում տիրող իրավիճակը, քաղաքական հետապնդումները, Եկեղեցու շուրջ կատարվող իրադարձություները, ընդդիմության անելիքները: Ամենայն հայոց կաթողիկոսը, մեր տեղեկություններով, ՀՀ երեք նախկին նախագահների հետ էլ սերտ կապեր է պահում` պարբերաբար հանդիպում կամ հեռախոսազրույցներ է ունենում նրանց հետ:


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը