Սելին Դիոնի լեգենդար «Տիտանիկի» կերպարով Բարբի տիկնիկ կթողարկվի Բեզոսի հիմնադրամը Երևանում հայտարարել է անհետացող տեսակների վերականգնման համար 500 միլիոն դոլար հատկացնելու մասին Եզրաս Սրբազանն օծել է ՌԴ Իվանովո քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները հոկտեմբերի 17-ին Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությանը Փաշինյան․ «Հայաստանի և Ղրղզստանի հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու բոլոր նախադրյալներն ունենք» Հոկտեմբերի 17-ին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչ Հայրը վրաերթի է ենթարկել 1․5 տարեկան աղջնակին․ Սեռական ոտնձգություն դպրոցում 7 տղայի մասնակցությամբ COP17-ի անցկացման օրերին Հայաստանում արգելվել է որսը․ «Վորսակ»-ի ղեկավար Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության Հայաստանում մեկնարկել է Ռոսսոտրուդնիչեստվոյի ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ փուլը Սամվել Կարապետյանը՝ Գյումրու օրվա առթիվ․ «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր» 

«Հրապարակ». Գնդապետն ազատվել է նաեւ տնային կալանքից

Հայկական Մամուլ

«Հրապարակ»-ը գրում է.

Վերաքննիչ դատարանի որոշմամբ օգոստոսի 13-ին գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոց կալանքը փոխվել էր։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը։

Հիշեցնենք՝ գնդապետ Էդիկ Մալոյանը հուլիսի 3-ին երկու ամսով կալանավորվել էր։ Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրամանատարի նախկին տեղակալին մեղադրում են Քրեական օրենսգրքի 426-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի ձեռք բերած անձի կողմից դրանք հրապարակելու, ինչպես նաև 46-427-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելուն դրդելու մեջ։

Էդիկ Մալոյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներից է։ Մալոյանի գործով անցնում է նաև ՀՀ ՊՆ N զորամասի գաղտնիության ռեժիմի գծով սպա Ռոման Ջավադյանը, որը ևս ի սկզբանե կալանավորվել էր։

Էդիկ Մալոյանի պաշտպան Արտակ Խաչատրյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ սեպտեմբերի 1-ին դատարանը՝ Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, Մալոյանին «հանել է» նաեւ տնային կալանքից՝ նրա նկատմամբ սահմանելով վարչական հսկողություն, 3 միլիոն դրամ գրավ և բացակայելու արգելք։

«Մեր խնդիրը կայանում էր նրանում, որ րոպե առաջ ազատազրկման վայրից Մալոյանը դուրս գար։ Եվ հաշվի առնելով ՀՀ-ում գործող ներկայիս իրավական համակարգը, որի վերաբերյալ, կարծում եմ, մենք բոլորս մեր դիրքորոշումն արդեն ձևավորել ենք, և հատկապես այն հանգամանքը, որ նմանատիպ գործերն իրավունքի տիրույթում չեն դիտարկվում, մեզ համար փոքրիկ հաղթանակ էր նաև «տնային կալանք» խափանման միջոցի փոփոխությունը։ Հաշվի առնելով, որ մեծ ակնկալիք չունեինք՝ այն հանգամանքով պայմանավորված, որ խափանման միջոցի բողոքարկումը վերապահված էր Վերաքննիչ դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանին, որը ունի շատ ցածր վարկանիշ, բայց, բարեբախտաբար, տիկին Մաթևոսյանն այս անգամ արդարամիտ գտնվեց այնքանով, որքանով կալանքը փոխարինեց տնային կալանքով։ Բայց տնային կալանքից 17 օր անց մենք ունեցանք տնային կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդություն, որը քննարկվել է սեպտեմբերի 1-ին Մասիս Մելքոնյանի կողմից, ում կողմից էլ նախնական կալանքի որոշում էր կայացվել։ Մելքոնյանը վերացրեց տնային կալանքը՝ կիրառելով վարչական հսկողություն՝ համակցված գրավով և բացակայելու արգելքով»։

Անդրադառնալով Ջավադյանի հետ առնչությանը և նրա խափանման միջոցին՝ փաստաբանն ասաց, որ, որքան իրեն հայտնի է, նա գտնվում է տնային կալանքի տակ։ Հարցին, թե Ջավադյանը ցուցմունք տվե՞լ է իր պաշտպանյալի դեմ, և ընդհանրապես՝ որտեղ և ինչ տեղեկություն հրապարակելու մասին է խոսքը, փաստաբանն ասաց․ «Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածել է այնքան, որքան թույլատրելի է՝ հաշվի առնելով գործի հանգամանքները։ Պաշտպանական կողմը նախազգուշացված է պետական գաղտնիքի և քրեական վարույթի նախաքննության վերաբերյալ, և այս պահի դրությամբ որևէ հավելյալ տեղեկատվություն պարզապես կաշկանդված ենք տրամադրել։ Աստծո կամոք, արդարադատության պայմաններում հաջողություն արձանագրելու դեպքում մենք հրավիրելու ենք մամուլի ասուլիս և անդրադառնալու ենք այդ քրեական վարույթին, և ներկայացնելու ենք՝ ինչը որտեղից է սկսվել։ Չեմ կարող որևէ մանրամասնություն ներկայացնել»։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սելին Դիոնի լեգենդար «Տիտանիկի» կերպարով Բարբի տիկնիկ կթողարկվիԹրամփը բացատրել է, թե ինչու է դիմահարդարվումԲեզոսի հիմնադրամը Երևանում հայտարարել է անհետացող տեսակների վերականգնման համար 500 միլիոն դոլար հատկացնելու մասինԵզրաս Սրբազանն օծել է ՌԴ Իվանովո քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինԴոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները հոկտեմբերի 17-ինՀոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությանըՓաշինյան․ «Հայաստանի և Ղրղզստանի հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու բոլոր նախադրյալներն ունենք»Հոկտեմբերի 17-ին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչՀայրը վրաերթի է ենթարկել 1․5 տարեկան աղջնակին․ Սեռական ոտնձգություն դպրոցում 7 տղայի մասնակցությամբCOP17-ի անցկացման օրերին Հայաստանում արգելվել է որսը․ «Վորսակ»-ի ղեկավարԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանԻսրայելական զորքերը գնդակոծել են հարավային Լիբանանի յոթ քաղաքներՀայաստանում մեկնարկել է Ռոսսոտրուդնիչեստվոյի ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ փուլըՀոկտեմբերի սկզբից ի վեր Հորմուզում ռեկորդային թվով նավեր են հարձակման ենթարկվելՍամվել Կարապետյանը՝ Գյումրու օրվա առթիվ․ «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր»Գյումրին արժանի է զարգանալու, հզորանալու և իր ողջ ներուժը բացահայտելու. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցԴավիթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանությունը կանխել է հնարավոր հաշվեհարդարըԱլբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 156 մարդՓաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածումՀայաստանում հոկտեմբերի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունըԵրևանն ու Բիշքեկը քույր քաղաքներ են դարձել․ Ավինյան Ժապարով․ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան պատմական նշանակություն ունի Հայաստանի և Ղրղզստանի միջև պայմանավորվածությունների իրականացումը կամրապնդի բարեկամական կապերը. ՓաշինյանԹրամփը կասկածում է, որ կցանկանա Tesla-ով թռչելԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին«Երևան Ուելնեսից» երեխա է տեղափոխվել հիվանդանոցՀորմուզի նեղուցում նավթատարը ականի է բախվելՏեսչական մարմինը շինարարական հրապարակում կանխարգելիչ իրազեկման աշխատանքներ է իրականացրելԹրամփը հրաժարվել է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին#ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը հանդես են գալիս հայտարարություններովՖրանսիացի փորձագետները ՀՀ ոստիկանության գվարդիայի ծառայողներին սովորեցրել են զանգվածային անկարգությունների կառավարման մեթոդներTelegraph. Մասկը Թրամփին առաջարկել է դանդաղեցնել Starlink-ի աշխատանքը ՈւկրաինայումԹրամփ. ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը կավարտվի «ավելի շուտ, քան մարդիկ կարծում են»Մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու ազատ խոսքը կապ չունեն ՀՀ-ում բռնապետական իշխանության հետ. ԱբրահամյանԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը կհասնեն միջուկային զենքի վերաբերյալ համաձայնագրերի «Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասին. միջազգայնագետՎանաձորում «Renault»-ի և «Opel Astra»-ի բախման հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոցԱլեն Սիմոնյանի դեմքի հիացական արտահայտության վրա դրոշմված է հայ-ադրբեջանական վասալային հարաբերությունների կնիքը. ՍուրենյանցԴեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»«Հրապարակ». Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը «Հրապարակ». ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ» «Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ
Ամենադիտված