Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքը մեկնել է Վան՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցելու պատարագ
Հասարակություն
Սեպտեմբեր 6-ին Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում կմատուցվի պատարագ։
Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը ուրբաթ առավոտյան մեկնել է Վան՝ նախագահելու Աղթամարի ուխտագնացությունն ու մատուցելու Սուրբ պատարագը։
«Նորին Ամենապատուութիւնը, յառաջիկայ 6 Սեպտեմբեր 2026, Կիրակի առաւօտ, պիտի նախագահէ Աղթամար Կղզիի երբեմնի հայրապետանիստ Ս. Խաչ Եկեղեցւոյ մէջ մատուցելի Ս. Պատարագին»,- նշված է Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքարանի ֆեյսբուքյան էջում։
2010-ից ի վեր արարողությունն իրականացվում է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ։
95 տարվա դադարից հետո 2010-ից ի վեր ամեն տարվա սեպտեմբերին՝ Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում:


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը