Հայանիստ-Էջմիածին ճանապարհին բախվել են «Opel»-ը, «Mercedes»-ը, «Ford Transit»-ը․ կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Հայանիստ-Էջմիածին ավտոճանապարհին բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 58-ամյա Մխիթար Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի, Արարատի մարզի բնակիչներ՝ 37-ամյա Արմեն Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 38-ամյա Արմեն Դ․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը