Այսօր Նիկիայի սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օրն է
Հասարակություն
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Նիկիայի սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օրը։
Նիկիայի առաջին տիեզերական ժողովը գումարվել է 325 թվականին՝ Կոստանդին Մեծ կայսեր հրավերով։ Ժողովին մասնակցել են 318 եպիսկոպոսներ, որոնք միասնական կերպով դատապարտել են Արիոսի ուսմունքը և հաստատել քրիստոնեական հավատքի կարևոր հիմնադրույթները։
Նիկիայի ժողովը կարևորագույն նշանակություն ունի համաքրիստոնեական պատմության մեջ և հիմք է հանդիսացել Հավատո հանգանակի ձևավորման համար։
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր աղոթքով և հոգևոր հանդիսավորությամբ հիշատակում է սուրբ Հայրապետներին։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը