Ուկրաինան դուրս է գալիս ԱՊՀ մի շարք համաձայնագրերից
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայի Նախարարների կաբինետը Գերագույն Ռադա է ներկայացրել ԱՊՀ-ի, ինչպես նաև Ռուսաստանի և Բելառուսի հետ մի շարք համաձայնագրերից դուրս գալու մասին օրինագիծ։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է խորհրդարանում Ուկրաինայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը։
«Փաստաթուղթը ենթադրում է Ռուսաստանի Դաշնության հետ համաձայնագրերի խզում էներգառեսուրսների գծով պարտքերի փոխադարձ փոխհատուցման, 2001 թվականին գազի մատակարարման պայմանների և ատոմակայանի ավարտի համար վարկ տրամադրելու վերաբերյալ», -մանրամասնել է նա։
«Կիևը նաև դատապարտում է Բելառուսի հետ ազատ առևտրի արձանագրությունը և դուրս է գալիս ԱՊՀ մի շարք համաձայնագրերից՝ հանքային ռեսուրսների ոլորտում համագործակցության, անարդար ապրանքային նշանների դեմ միջոցառումների և թմրանյութերի նմուշների փոխանցման վերաբերյալ», -ասել է նախարարների կաբինետի ներկայացուցիչը։
«Բացի այդ, դադարեցվում է 1993 թվականից արդյունաբերական համագործակցության աջակցության պայմանների մասին փաստաթուղթը», -հավելել է Մելնիչուկը։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը