Զախարովան անսպասելի է անվանել Պուտինի՝ Սթիվեն Սիգալին ուղղված ժեստը
Ռուսաստան
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անսպասելի ժեստ է անվանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալին ուղղված խոսքը Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ։
«Անկեղծ ասած՝ շատ անսպասելի ժեստ էր այն, որ Ռուսաստանի նախագահը, խոսելով ժողովրդական դիվանագիտության մասին, ներկայացրեց նաև Սթիվեն Սիգալին»,- ասել է Զախարովան։
Նրա գնահատմամբ՝ այդ դրվագը ցույց է տալիս Պուտինի վերաբերմունքը բարեկամական և կառուցողական հարաբերությունների նկատմամբ։ Զախարովան ընդգծել է, որ նման հարաբերությունները «չանցնող արժեք» ունեն։
Սիգալը ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչն է ռուս-ամերիկյան հումանիտար կապերի և ընդհանուր մշակութային ու պատմական ժառանգության հարցերով։ Նա Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 2016 թվականին, իսկ 2024-ին Պուտինը նրան պարգևատրել է Բարեկամության շքանշանով՝ միջազգային մշակութային և հումանիտար համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը