Ամերիկացի քաղաքագետը բացատրել է` ինչպես է ազդել Ուկրաինայի հակամարտությունը ՆԱՏՕ-ի վրա
Աշխարհ
Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) լրջորեն տուժել է ուկրաինական հակամարտությունից։ Այս մասին YouTube-ի իր ալիքում հայտնել է ամերիկացի քաղաքագետ, Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Ջոն Միրշայմերը։
«ՆԱՏՕ-ն, որպես կազմակերպություն, մեծապես տուժել է այս հակամարտության արդյունքում»,- ասել է նա։
Փորձագետի խոսքով՝ դաշինքը զգալի վնաս է կրել, ինչը նկատելի է ԱՄՆ-ի՝ Եվրոպայում իր ներկայությունը նվազեցնելու և դաշինքի կառավարման գործում եվրոպացիներին ավելի կարևոր դեր փոխանցելու ցանկության մեջ։ Միրշայմերը նաև կասկած է հայտնել Եվրոպայի կարողությանը՝ կոնսենսուսի հասնելու ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում: Նա նշել է, որ ստացած վնասով երկիրը չի կարող դառնալ ոչ դաշինքի, ոչ էլ ԵՄ մաս։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը