Ռուս գիտնականները ստեղծել են մարդու հույզերն ու վարքագիծը ճանաչող նեյրոցանց
Գիտություն և Մշակույթ
Սանկտ Պետերբուրգի գիտնականները մշակել են նեյրոցանց, որը կարող է միաժամանակ ճանաչել մարդու հույզերը, գնահատել նրա վարքագծից ընկալվող անհատականության գծերը և հայտնաբերել անվստահության կամ հակասական վարքագծի դրսևորումները։
Արհեստական բանականությունը վերլուծում է միանգամից մի քանի տեսակի տվյալներ՝ տեսանյութը, ձայնը, խոսքի բովանդակությունը, ինչպես նաև դեմքի արտահայտությունը, հայացքը, կեցվածքն ու ժեստերը։ Մոդելը մշակել են Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի, ՌԴ ԳԱ Սանկտ Պետերբուրգի դաշնային հետազոտական կենտրոնի և «Սբերբանկի» մասնագետները։
Հետազոտողների խոսքով՝ տարբեր խնդիրների դեպքում համակարգը կենտրոնանում է տարբեր ազդակների վրա։ Օրինակ՝ անհատականության ընկալվող գծերը գնահատելիս առավել կարևոր է տեսանյութը, իսկ վարքագծի հակասականությունը որոշելիս՝ խոսքի բովանդակությունը։
Մշակողները կարծում են, որ տեխնոլոգիան կարող է կիրառվել թվային կրթական համակարգերում, խելացի ինտերֆեյսներում և օգտատերերի աջակցության ծառայություններում։ Հետագայում նախատեսվում է նաև ստեղծել անհատականացված թվային ավատարներ, որոնք իրենց խոսքն ու վարքագիծը կկարողանան հարմարեցնել օգտատիրոջ հուզական վիճակին։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը