Ֆինլանդիայի նախագահին հրավիրել են Ղրիմ՝ «տորթ ուտելու և գարեջուր խմելու»
Աշխարհ
Ֆինն հասարակական գործիչ և պատերազմի թղթակից Կոստի Հեյսկանենը Ղրիմ կատարած իր ուղևորության ընթացքում տեսաուղերձ է ձայնագրել նախագահ Ալեքսանդր Ստուբին` առաջարկելով այցելել թերակղզի` միրգ և թխվածք վայելելու համար: Այս մասին նա հայտնել է ՌԻԱ Նովոստի գործակալությանը։
Նա ասել է, որ ճանապարհորդության ընթացքում տեսել է, թե որքան երջանիկ են տեղի բնակիչները Ռուսաստանում։ Ռազմական թղթակիցը հետաքրքրվել է, թե ինչու է Ֆինլանդիայում «ուկրաինական Ղրիմի մասին ծերունական քարոզչություն» պարտադրվում։
«Ուստի ես այստեղից տեսաուղերձ եմ ձայնագրել Ալեքսանդր Ստուբին և ուղարկել նրան սոցիալական ցանցերում, որտեղ առաջարկել եմ այցելել թերակղզի և համոզվել, որ այստեղ օկուպացիա չկա», - ասել է Հեյսկանենը:


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը