Ուկրաինացի փախստականներն ավելի հաճախ են հեռանում Լեհաստանից
Հասարակություն
Վերջին ամիսներին աճել է Լեհաստանից հեռացող ուկրաինացի փախստականների թիվը։ Այս մասին, վկայակոչելով Եվրոստատի տվյալները, հայտնում է լեհական RMF24 ռադիոկայանը։
Հրապարակման համաձայն՝ հունիսին Լեհաստանում բնակվող Ուկրաինայի քաղաքացիների թիվը նվազել է 6,3 հազարով, իսկ հուլիսին երկրից հեռացել է ևս 8,1 հազար ուկրաինացի։
Լեհական լրատվամիջոցը միտումը ներկայացնում է այն ֆոնին, երբ երկրում շարունակվում են ուկրաինացի փախստականներին տրամադրվող սոցիալական աջակցության շուրջ քննարկումները։ Ավելի վաղ հարցումների մասնակից լեհերը նշել էին, որ ուկրաինացիների նկատմամբ վերաբերմունքի վատթարացման պատճառներից մեկը նրանց տրամադրվող սոցիալական արտոնություններն են։
Լեհաստանի ընդդիմության որոշ ներկայացուցիչներ ևս կոչ են արել վերանայել կամ դադարեցնել ուկրաինացիներին տրամադրվող սոցիալական նպաստները։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը