Կիպրոսի ափերի մոտ լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
Համաշխարհային Մամուլ
Կիպրոսի ափերի մոտ լաստանավի աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի։ Եվս 15 մարդ համարվում է անհետ կորած, նրանց որոնումները շարունակվում են, հայտնում է CNN Türk-ը։
259 ուղևոր և անձնակազմի 8 անդամ տեղափոխող լաստանավը շրջվել է օգոստոսի 30-ին՝ Հյուսիսային Կիպրոսի Կիրենիա (Գիրնե) քաղաքի ափից մոտ 2,5 կմ հեռավորության վրա։
Փրկարարական աշխատանքներին մասնակցում են Թուրքիայից ուղարկված նավեր և հատուկ ստորաբաժանումներ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են ինչպես ծովում, այնպես էլ նավի խորտակման վայրի շրջակայքում։
Աղետի պատճառները պարզելու համար հետաքննություն է ընթանում։ Գործի շրջանակում ձերբակալվել է նավի ինը աշխատակից, այդ թվում՝ կապիտանը։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը