Պատմաբանը բացատրել է՝ ինչու Ռուսաստանի դեմ պատժամիջոցները դարեր շարունակ չեն տվել սպասված արդյունքը
Ռուսաստան
Ռուսական հողերի նկատմամբ առևտրային սահմանափակումներ կիրառվել են դեռ XIII դարում, սակայն վաճառականները տարբեր ճանապարհներով շրջանցել են դրանք։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է «Կուլիկովոյի դաշտ» պետական թանգարան-արգելոցի պատմաբան Եգոր Արցիբաշևը։
Նրա խոսքով՝ 1229 թվականին Հռոմի պապ Գրիգոր IX-ը արգելել էր ռուս վաճառականների հետ մի շարք ապրանքների առևտուրը։ Սահմանափակումները վերաբերում էին սննդամթերքին, ձիերին, նավերին, երկաթին, պղնձին, կապարին և զենքին։ Պատմաբանի գնահատմամբ՝ նպատակն էր թուլացնել ռուսական իշխանությունների ռազմական ներուժը։
Արցիբաշևի խոսքով՝ սահմանափակումները շրջանցվում էին մաքսանենգության և միջնորդների միջոցով։ Օրինակ՝ Ռևելի վաճառականները զենքը թաքցնում էին ծովատառեխի տակառներում և տեղափոխում Նովգորոդ։ Որոշ առևտրական քաղաքներ ևս անտեսում էին արգելքները, քանի որ Ռուսաստանի հետ առևտուրը մեծ եկամուտներ էր ապահովում։
Պատմաբանը եզրակացրել է, որ նման սահմանափակումները հաճախ չէին ապահովում դրանց նախաձեռնողների ակնկալած քաղաքական արդյունքը և միաժամանակ խթանում էին տեղական արտադրության զարգացումն ու այլընտրանքային մատակարարների որոնումը։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը