«Յուրաքանչյուրն իր էկրանի մեջ է»․ հոգևորականը բացատրել է՝ ինչու են ժամանակակից դեռահասներն իրենց միայնակ զգում
Հասարակություն
Ժամանակակից դեռահասները հաճախ միայնակ են զգում իրենց հասարակության մասնատվածության և մարդկանց՝ տարբեր «տեղեկատվական աշխարհներում» ապրելու պատճառով։ Նման կարծիք է հայտնել հոգևորական և բլոգեր Պավել Օստրովսկին՝ Մոսկվայի միջազգային գրքի տոնավաճառի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ նույնիսկ մտերիմ ընտանիքում ծնողներն ու երեխաները կարող են ունենալ իրենց առանձին սմարթֆոնները, պլանշետներն ու տեղեկատվության աղբյուրները՝ արդյունքում հայտնվելով միմյանցից տարբեր «տեղեկատվական պղպջակներում»։
Օստրովսկին որպես երկրորդ պատճառ նշել է կյանքի արագ տեմպը։ Նրա կարծիքով՝ աշխարհն այնքան արագ է փոխվում, որ մեծահասակների և երեխաների միջև ընկալումների տարբերությունն ավելի է խորանում, ինչն էլ դժվարացնում է փոխըմբռնումը։
Հոգևորականը ծնողներին խորհուրդ է տվել ավելի մեծ ջանքեր գործադրել երեխաների հետ կապը պահպանելու համար՝ թույլ չտալով, որ նրանց միջև «պատ» առաջանա։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը