Ադամանդների մշակման նոր կենտրոն կստեղծվի. ՌԴ
Ռուսաստան
Յակուտիայում նախատեսվում է ստեղծել ադամանդների հղկման և երեսակման մասնագիտացված կլաստեր, որի համար նոր արտադրական տարածքներ կառուցելու անհրաժեշտություն չի լինի։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Յակուտիայի ղեկավար Այսեն Նիկոլաևը։
Նրա խոսքով՝ տարածաշրջանում արդեն կան բավարար արտադրական տարածքներ, իսկ ներկայում իշխանությունները ALROSA-ի հետ աշխատում են կլաստերի գործունեության համար անհրաժեշտ իրավական և կարգավորող դաշտի ձևավորման ուղղությամբ։
Նիկոլաևը նշել է, որ նոր կլաստերի ստեղծումը նաև լրացուցիչ աշխատատեղեր կապահովի տարածաշրջանում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսին կարգադրել էր ադամանդների հղկման կլաստերներ ստեղծել Յակուտիայում և Սմոլենսկի մարզում։ Համապատասխան կարգավորումները նախատեսվում է ուժի մեջ մտցնել 2027 թվականի մարտի 1-ից։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը