Որքա՞ն կարելի է պահել տնային պահածոները․ կենսաբանը նշել է անվտանգ ժամկետները
Հասարակություն
Բանջարեղենից պատրաստված տնային պահածոները ճիշտ մանրէազերծման դեպքում կարելի է պահել մինչև երկու տարի, սակայն ցանկալի է դրանք օգտագործել առաջին տարվա ընթացքում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է կենսաբան Դմիտրի Սաֆոնովը։
Մասնագետի խոսքով՝ վարունգի, լոլիկի պահածոները, լեչոն և դդմիկի խավիարը կարող են պահպանվել մինչև երկու տարի։ Աղ դրած կամ մարինացված սնկերը խորհուրդ է տրվում պահել առավելագույնը վեց ամիս, իսկ որոշ դեպքերում՝ մինչև մեկ տարի։
Շաքարի բարձր պարունակությամբ մուրաբաներն ու ջեմերը կարող են պահպանվել 2-3 տարի։ Կոմպոտների և հյութերի պահպանման խորհուրդ տրվող ժամկետը մեկ տարի է, առավելագույնը՝ երկու տարի։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը