Հայաստանը ապշեցուցիչ գեղեցիկ երկիր է՝ անսահման զբոսաշրջային ներուժով․ ՀԿԵ-ի գլխավոր տնօրեն
Հասարակություն
Հայաստանը ապշեցուցիչ գեղեցիկ երկիր է՝ անսահման զբոսաշրջային ներուժով։ Այս մասին հայտարարել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը՝ Երևանում TOUR EXPO 2026 զբոսաշրջային ցուցահանդեսի բացման ժամանակ։
Նրա խոսքով՝ Հայաստանի զբոսաշրջային ներուժի բացահայտմանը մեծապես կարող է նպաստել նաև ցուցահանդեսը։ Մելնիկովը նշել է, որ Հայաստանում ապրելու շուրջ 7 տարիների ընթացքում հասցրել է այցելել երկրի տեսարժան վայրերի միայն փոքր հատվածը։
Զբոսաշրջության ոլորտին մեծ ուշադրություն է դարձնում նաև Երևանում գործող «Ռուսական տունը», նշել է կառույցի ղեկավարի տեղակալ Եկատերինա Անդրեևան։
Նրա խոսքով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանից Հայաստան է այցելել ավելի քան 1 միլիոն զբոսաշրջիկ։
Անդրեևան նաև նշել է, որ զբոսաշրջության ոլորտը մեծ հետաքրքրություն է վայելում Հայաստանից ռուսաստանյան բուհեր ընդունվող դիմորդների շրջանում։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը