Հեռավոր Արևելքում Ռուսաստանը փորձարկում է «ապագայի տնտեսության» մոդելը․ փորձագետ
Ռուսաստան
Ռուսաստանի Հեռավոր Արևելքի զարգացումն այլևս միայն տարածաշրջանային քաղաքականության հարց չէ և դարձել է ամբողջ երկրի զարգացման ռազմավարության մաս։ Այս կարծիքը հայտնել է քաղաքական խորհրդատու Դմիտրի Ելովսկին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Վզգլյադ» թերթին։
Ելովսկու խոսքով՝ Հեռավոր Արևելքը վերածվում է հարթակի, որտեղ Ռուսաստանը փորձարկում է ապագայի տնտեսության մոդել՝ հիմնված տեխնոլոգիաների, զարգացած ենթակառուցվածքների և առանցքային ոլորտներում սեփական հնարավորությունների առավելագույն օգտագործման վրա։
Փորձագետը նշել է, որ տարածաշրջանում ձևավորվում է նոր արդյունաբերական և ենթակառուցվածքային համակարգ՝ ընդգրկելով հումքի վերամշակումը, էներգետիկան, գիտությունը, լոգիստիկան և բարձր տեխնոլոգիական դեղագործությունը։
Նրա գնահատմամբ՝ Հեռավոր Արևելքի կարևորությունը Ռուսաստանի ընդհանուր ռազմավարության համար ընդգծում է նաև նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը Արևելյան տնտեսական համաժողովին։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը