Ռուսաստանում հղիները կարող են վճարովի հիվանդության թերթիկ ստանալ հղիության ցանկացած փուլում
Ռուսաստան
Ռուսաստանում կանայք իրավունք ունեն հղիության ցանկացած փուլում, առողջական վիճակից ելնելով, ձևակերպել վճարովի հիվանդության թերթիկ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Պետդումայի պատգամավոր, «Մայրերի խորհրդի» նախագահ Տատյանա Բուցկայան։
Նրա խոսքով՝ հիվանդության թերթիկը կարող է տրամադրվել այնքան ժամանակով և այնքան անգամ, որքան անհրաժեշտ է կնոջ առողջական վիճակից ելնելով։ Բուցկայան նշել է, որ, օրինակ, հղիության առաջին եռամսյակում ուժեղ տոքսիկոզը բավարար հիմք կարող է լինել հիվանդության թերթիկ ստանալու համար։
Պատգամավորը նաև հիշեցրել է, որ Ռուսաստանում հղիության և ծննդաբերության արձակուրդը սովորաբար սկսվում է հղիության 30-րդ շաբաթից, իսկ բազմապտուղ հղիության դեպքում՝ 28-րդ շաբաթից։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը