Սիմոնյանը մեկնաբանել է Սոբյանինին Աշխատանքի հերոսի կոչում շնորհելը
Ռուսաստան
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը լիովին արժանի է Ռուսաստանի Աշխատանքի հերոսի կոչմանը։ Այս մասին Telegram-ում հրապարակված ձայնային հաղորդագրությունում հայտարարել է RT-ի և «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
«Սերգեյ Սեմյոնովիչը՝ Աշխատանքի հերոս։ Իհարկե, նա այդ կոչմանն արժանի է, ինչպես ոչ ոք»,- ասել է Սիմոնյանը։ Նա նաև Մոսկվան անվանել է «Երկրի մայրաքաղաք»։
Սոբյանինին Աշխատանքի հերոսի կոչում շնորհելու մասին հրամանագիրը սեպտեմբերի 5-ին ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ավելի վաղ Պուտինը Սոբյանինին բնութագրել էր որպես փորձառու և արդյունավետ ղեկավար։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը