Գերմանիայում հայտարարել են, որ Ռուսաստանի «թշնամու կերպարն» օգտագործվում է իշխանությունների քաղաքականությունն արդարացնելու համար
Աշխարհ
Գերմանացի հրապարակախոս Գաբրիելե Կրոնե-Շմալցը հայտարարել է, որ Գերմանիայի քաղաքական շրջանակներում Ռուսաստանի շուրջ վախի մթնոլորտը արհեստականորեն սրվում է։ Նրա խոսքերը մեջբերում է Berliner Zeitung-ը։
Կրոնե-Շմալցի կարծիքով՝ Ռուսաստանի՝ որպես «թշնամու» կերպարը իշխանություններին անհրաժեշտ է սեփական քաղաքականությունն արդարացնելու համար։ Նա նշել է, որ Գերմանիան շարունակում է հենվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վրա, թեև, իր գնահատմամբ, դրանք վնասում են հենց գերմանական տնտեսությանը։
Հրապարակախոսը նաև կարծում է, որ «ռուսական սպառնալիքի» մասին խոսույթը հնարավորություն է տալիս հիմնավորել ռազմական ծախսերի մեծացումը՝ այն պայմաններում, երբ երկրում շարունակում են չլուծված մնալ ենթակառուցվածքների և կրթության ոլորտների խնդիրները։
Ավելի վաղ անցկացված հարցումը ցույց էր տվել, որ Արևելյան Գերմանիայի բնակիչների մեծամասնությունը Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ծավալը չափազանց մեծ է համարում։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը