Գիտնականը հետմահու Շնոբելյան մրցանակ է ստացել՝ քիթը մաքրելու գործընթացն ուսումնասիրելու համար
Գիտություն և Մշակույթ
Ճապոնացի գիտնական Տոկուձի Ուննոն հետմահու արժանացել է 2026 թվականի Շնոբելյան մրցանակի բժշկության ոլորտում՝ քիթը մաքրելու գործընթացի աերոդինամիկան ուսումնասիրելու համար։ Այս մասին հայտնել են մրցանակաբաշխության կազմակերպիչները։
Քիմիայի ոլորտում մրցանակը ստացել է Հնդկաստանի, Ֆրանսիայի, Ճապոնիայի և ԱՄՆ-ի գիտնականների խումբը, որն ուսումնասիրել է կենդանածին ուտիճների «կաթի» սպիտակուցները։ Հետազոտողների տվյալներով՝ դրանք մոտ երեք անգամ ավելի շատ էներգիա են պարունակում, քան կովի կաթի սպիտակուցները։
Տեխնոլոգիաների ոլորտում մրցանակի է արժանացել Չինաստանի, Կանադայի, ԱՄՆ-ի և Եգիպտոսի գիտնականների թիմը՝ այսպես կոչված «նեկրոտպագրության» համար․ նրանք ուսումնասիրել են սատկած մոծակների կնճիթները՝ որպես 3D տպիչների գերճշգրիտ ասեղներ օգտագործելու հնարավորությունը։ Կենսաբանության մրցանակն էլ ստացել են գիտնականներ, որոնք տարբեր պայմաններում զգուշորեն ոտք են դրել թունավոր օձերի տարբեր հատվածներին՝ պարզելու, թե երբ և ինչ պայմաններում են դրանք հակված կծելու։
Շնոբելյան մրցանակը տրվում է արտասովոր գիտական աշխատանքների համար, որոնք, կազմակերպիչների ձևակերպմամբ, «նախ ստիպում են ծիծաղել, ապա՝ մտածել»։ 36-րդ մրցանակաբաշխությունն անցկացվել է Ցյուրիխում՝ առաջին անգամ ԱՄՆ-ից դուրս։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը