Լեռներում սունկ և հատապտուղ հավաքելիս 58-ամյա զբոսաշրջիկ է անհետացել
Ռուսաստան
Իրկուտսկից 58-ամյա Ժաննա Կ.-ին արդեն մեկ շաբաթ է՝ որոնում են Բուրյաթիայի լեռներում։ Կնոջ անհետացման մասին հայտնում է Shot-ը։
Օգոստոսի վերջին նա 15 հոգանոց խմբի հետ ուղևորվել էր Մեծ Սայան լեռնաշղթայի Բուտու գագաթ։ Արշավի վերջին օրը խմբի անդամները գնացել էին սունկ և հատապտուղ հավաքելու, իսկ կազմակերպիչը մնացել էր հանգստի վայրում։ Որոշ ժամանակ անց զբոսաշրջիկները վերադարձել են, սակայն պարզվել է, որ Ժաննան նրանց հետ չէ։
Սկզբում խմբի անդամները ենթադրել են, որ կինը միայնակ վերադարձել է ճամբար, սակայն այնտեղ նրան չեն գտել։ Դրանից հետո նրանք դիմել են ՌԴ ԱԻՆ-ին և ավարտել արշավը։
Ըստ ականատեսների՝ անհետացած կինը լեռներում մնացել է թեթև հագուստով՝ առանց սննդի, ջրի և անհրաժեշտ հանդերձանքի։ Զբոսաշրջային համայնքում խմբի գործողությունները քննադատության են արժանացել։ Ժաննայի որոնումները շարունակվում են։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը