ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է արել պաշտպանել լրագրողներին և վերջ տալ նրանց դեմ հանցագործությունների անպատժելիությանը
Համաշխարհային Մամուլ
ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցությունների հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Մելիսա Ֆլեմինգը հայտարարել է, որ կառավարությունները պետք է պաշտպանեն լրագրողներին և վերջ դնեն նրանց դեմ կատարվող հանցագործությունների անպատժելիությանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Չինաստանի Շենժեն քաղաքում անցկացվող ԱԽՏՀ մեդիաֆորումի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում Ֆլեմինգը նշել է, որ ՄԱԿ-ի տեղեկատվական բարեվարքության գլոբալ սկզբունքները կառավարություններին կոչ են անում հավատարիմ մնալ մամուլի ազատությանը, հարգել կարծիքի և արտահայտման ազատությունը, ինչպես նաև հրաժարվել խմբագրական անկախությունը սահմանափակող գործելակերպից։
Ֆլեմինգի խոսքով՝ հասարակության համար կենսական նշանակություն ունի խնդիրների բովանդակալից և քննադատական լուսաբանումը, ճշգրիտ ու մանրամասն լրագրությունը։ Նա ընդգծել է, որ անկախ և որակյալ լրատվությունը նպաստում է հասարակական վստահության վերականգնմանը և օգնում հաղթահարել առաջընթացին խոչընդոտող խնդիրները։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը