Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետերը պատրաստ են սահմանների բացմանը․ ՀՀ նախագահ
Արտաքին Քաղաքական
Հայաստանն ամեն ինչ անում է Թուրքիայի հետ սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման ուղղությամբ։ Այս մասին Չեխիա կատարած պաշտոնական այցն ամփոփող ասուլիսում հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Նրա խոսքով՝ հայ-թուրքական սահմանային անցակետերում անհրաժեշտ աշխատանքներն արդեն իրականացվել են, և դրանք պատրաստ են ապահովելու մարդկանց, ապրանքների ու տրանսպորտային միջոցների տեղաշարժը․ փոխանցում է «Արմենպրես»-ը։
«Մենք պատրաստ ենք ցանկացած պահի, այս պահին էլ, սահմանի բացմանը»,- հայտարարել է Խաչատուրյանը։
Նախագահի խոսքով՝ Հայաստանի առաջարկներից մեկը վերաբերում է դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց, ինչպես նաև երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացմանը։
Խաչատուրյանը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դիտարկվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավման և տարածաշրջանում խաղաղության հաստատման համատեքստում։
«Փորձում ենք այնպիսի լուծում գտնել, որով ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունները զարգանան, այլև ընդհանրապես տարածաշրջանում ընդհանուր խաղաղություն հաստատվի»,- ասել է ՀՀ նախագահը։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը