Պուտին․ «Բոլոր դժվարություններն անցողիկ են, իսկ Մոսկվան և Ռուսաստանը՝ հավերժ»
Ռուսաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ բոլոր դժվարություններն ու մարտահրավերները ժամանակավոր են, իսկ Մոսկվան և Ռուսաստանը՝ հավերժ։ Նրա խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ մեծ շնորհակալություն հայտնել մոսկվացիներին։ Ձեզ հետ միասին, երկրի բոլոր քաղաքացիների հետ միասին մենք կհաղթահարենք ցանկացած դժվարություն և ցանկացած մարտահրավեր։ Դրանք բոլորը ժամանակավոր են, անցողիկ, իսկ Մոսկվան և Ռուսաստանը՝ հավերժ»,- ասել է Պուտինը՝ շնորհավորելով Մոսկվայի օրը։
Lenta-ն նաև հայտնում է, որ Պուտինը հանձնարարել է երեք օրով դադարեցնել Կիևին հասցվող հարվածները՝ դա կապելով այնտեղ ամերիկացի բանակցողների նախատեսվող շփումների նախապատրաստման և անցկացման հետ։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը