Լեհաստանում վառելիքի գների նոր թանկացում է կանխատեսվում
Տնտեսություն
Լեհաստանում առաջիկա օրերին ավտոմոբիլային վառելիքի գները կշարունակեն աճել։ E-petrol.pl մասնագիտացված պորտալի վերլուծաբանների կանխատեսմամբ՝ մեծածախ շուկայում արձանագրված կտրուկ թանկացումն աստիճանաբար կազդի նաև բենզալցակայանների գների վրա։
Սեպտեմբերի երկրորդ շաբաթվա ընթացքում E10 բենզինի մեկ լիտրը կարող է արժենալ 7,83-7,99 զլոտի (մոտ 2,11-2,15 դոլար), դիզելային վառելիքը՝ 8,79-8,87 զլոտի, իսկ հեղուկ գազը՝ 2,90-2,99 զլոտի։
Գների աճն արագացել է նաև կառավարության CPN ծրագրի ավարտից հետո, որի շրջանակում բենզինի և դիզվառելիքի ԱԱՀ-ն ժամանակավորապես նվազեցվել էր 24%-ից մինչև 8%, իսկ մանրածախ առավելագույն գինը սահմանվում էր պետության կողմից։
E-petrol.pl-ի գնահատմամբ՝ շուկայի վրա ճնշում են գործադրում նաև միջազգային նավթային շուկայի իրավիճակը, Մերձավոր Արևելքի նավթավերամշակման գործարաններին հասցվող հարվածները, վառելիքի ցածր պաշարները եվրոպական խոշոր հանգույցներում և Հռենոսում ջրի ցածր մակարդակի պատճառով առաջացած լոգիստիկ խնդիրները։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը