Իրանի հրթիռային հարձակումներից հետո ԱՄՆ-ն հարվածել է նավթատար տանկերներին
Աշխարհ
Ամերիկյան ուժերը հարվածել են իրանական նավթ տեղափոխող երեք տանկերի։ Հարվածները հաջորդել են տարածաշրջանում ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու նավերի ուղղությամբ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) արձակած բալիստիկ հրթիռներին։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ամերիկյան ավիակիրն ու կառավարվող հրթիռներով զինված էսկադրային ականակիրը խուսափել են մի քանի հարձակումներից։ Ամերիկյան կողմի տվյալներով՝ անձնակազմի անդամներ չեն տուժել։
Դրանից հետո ամերիկյան ուժերը հարվածել են իրանական նավթ տեղափոխող տանկերներին։ Նավերից մեկը ոչնչացվել է Օմանի ծոցում՝ այն բանից հետո, երբ անձնակազմին հրահանգվել է լքել այն։
Մյուս տանկերներին հարվածներ են հասցվել Խարգ կղզու և Ջասկի մոտակայքում։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը