Մնում է պահանջել, որ արևը չշողա․ Զախարովան Ռուսաստանի դեմ ներկայացվող պահանջի մասին
Ռուսաստան
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Ճապոնիայի՝ Խաբարովսկում ԽՍՀՄ-ի՝ Ճապոնիայի նկատմամբ հաղթանակին նվիրված հուշարձանն ապամոնտաժելու պահանջին։
«Մնում է պահանջել, որ քամին չփչի, իսկ արևը՝ չշողա»,- «ՌԻԱ Նովոստիին» ասել է Զախարովան։
«Մեր հողը պաշտպանված է մեր նախնիների կողմից, մեր պատմությունը հիմնված է փաստերի վրա, իսկ մեր հիշողությունը հավերժացված է հուշարձանում»,- հավելել է նա։
Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին Ռուսաստանից պահանջել էր ապամոնտաժել Խաբարովսկում տեղադրված հուշարձանը։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը