Գերմանական ստարտափն առաջին անգամ Նորվեգիայից հրթիռ է արձակել տիեզերք
Աշխարհ
Գերմանական Isar Aerospace տիեզերական ստարտափը Նորվեգիայի հյուսիսում գտնվող Անդյոյա տիեզերակայանից տիեզերք է արձակել Spectrum հրթիռը։
Հրթիռը ուղեծիր է դուրս բերել հինգ արբանյակ, այդ թվում՝ նորվեգական առաջին FramSat-1 արբանյակը, որը մշակվել է Orbit NTNU ուսանողական կազմակերպության կողմից՝ արդյունաբերական ընկերությունների հետ համագործակցությամբ։
Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն հաջող արձակումը «բեկումնային» է անվանել երկրի համար։
«Սա պատմական օր է։ Անդյոյայից հաջող արձակումը բեկում է Նորվեգիայի համար։ Սա նաև Գերմանիայի և Նորվեգիայի սերտ համագործակցության արդյունքն է»,- ասել է նա։
Նորվեգական NRK-ն նշում է, որ եվրոպական տարածքից արբանյակներ ուղեծիր դուրս բերելու հնարավորությունը ռազմավարական նշանակություն ունի Նորվեգիայի և ամբողջ Եվրոպայի համար, այդ թվում՝ պաշտպանության տեսանկյունից։
Սա Isar Aerospace-ի՝ հրթիռը Երկրի ուղեծիր հասցնելու երկրորդ փորձն էր։ Մոտ մեկուկես տարի առաջ առաջին փորձի ժամանակ հրթիռն արձակումից կարճ ժամանակ անց ընկել և բռնկվել էր։
Արկտիկայում գտնվող Անդյոյան Եվրոպայի առաջին գործող տիեզերակայանն է և կարող է տարեկան մինչև 30 արձակում իրականացնել։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը